Երևանում կկայանա համերգ՝ նվիրված դուդուկի լեգենդար վարպետ Ջիվան Գասպարյանի ծննդյան 95-ամյակին, հայտնում է tomsarkgh.am-ը։ Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 9-ին, սկիզբը՝ 19:30-ին։
Հոբելյանական համերգի համար մշակվել է հատուկ ծրագիր՝ հայկական ժողովրդական երաժշտությունից մինչև էթնո-ջազ ստեղծագործություններ, սաունդթրեք, սիրված ֆիլմեր, բազմաժանր երաժշտական ստեղծագործություններ։ Դրանք կկատարեն դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, Արտո Թունչբոյաջյանը, թավջութակահար Արտեմ Մանուկյանը, ստեղնաշարահար Գարեգին Առաքելյանը։
Տոմսերի արժեքը տատանվում է 3000-20000 դրամի սահմաններում։