Ֆրանսիայի Կանն քաղաքում 2024 թվականի փետրվարի 3-11-ը կանցկացվի Հայկական մշակույթի շաբաթ, հայտնում է քաղաքի պաշտոնական կայքը։
«Նախաձեռնությունը նպատակ ունի խթանել տարբեր գեղարվեստական իրադարձություններ՝ ավանդական և ժամանակակից, լուսանկարչության, կինոյի, երաժշտության, պարի, թատրոնի, խոհարարության, անվանի փորձագետների մասնակցությամբ գիտաժողովների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 3-ին կայանալիք միջոցառմանը կբացվի Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը, հայկական հիշողություն» լուսանկարչական ցուցահանդեսը։ Նույն օրը կանցկացվի կլոր սեղան՝ Հայաստանի և Արցախի ապագայի թեմայով, որին կմասնակցի Le Figaro թերթի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։
Փետրվարի 4-ին Կաննի ազգային նվագախումբը՝ դաշնակահար Ֆիլիպ Բերանի և մենակատար Քրիստինա Ազնավուրի հետ միասին կկատարի ականավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Հաջորդ օրերին ծրագրի մասնակիցները կդիտեն «Ճանապարհորդություն դեպի Հայաստան», «Խոստումը», «Մոսկովցի, իմ սեր» ֆիլմերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը։
Փետրվարի 7-ին տեղի կունենա Վինսենթ Ժուրդանի դասախոսությունը ռեժիսոր Ռոբերտ Գուեդիկյանի մասին, Կաննի կոնսերվատորիայի ուսանողների ընթերցումը Ցեղասպանությունից փրկված Մանիա Բալյանի արխիվում, ինչպես նաև գիտաժողով՝ նվիրված դիմադրության մասնակից Միսակ Մանուչյանին: Շաբաթը կեզրափակվի նրանով, որ դերասանուհի Կորին Զարզավաջյանը․ նա կկիսվի Ֆրանսիայում հայկական ազգանունով ապրելու իր փորձով։
Փարաջանովի 100-ամյակի առթիվ Մոսկվայում կանցկացվի Parajanov-fest փառատոնը
Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 5-30-ը Մոսկվայում կանցկացվի Parajanov-fest փառատոնը, հայտնում է փառատոնի պաշտոնական էջը։ Փառատոնը կազմակերպում են...