Փետրվարի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Երևանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գեղարվեստական ղեկավարությամբ։
Սա երիտասարդ երաժիշտների առաջին ելույթն է հանդիսատեսի առջև։ Նրանք կկատարեն Շուբերտի «Անավարտ սիմֆոնիան» և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից մի սյուիտ։
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի գները տատանվում են 1000-8000 դրամի սահմաններում։