Էստրադային արտիստ Հմայակ Հակոբյանին Ռուսաստանում շնորհել են Վաստակավոր արտիստի կոչում, հայտնել է TACC-ը։ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
1980-ականներից Հմայակ Հակոբյանը հաճախ է հանդես գալիս հեռուստատեսությամբ՝ «Առավոտյան փոստ», «Զարթուցիչ» և «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումներում, որտեղ մարմնավորել է կախարդ Ռախատ Լուկումիչին։ Հակոբյանը նկարահանվել է նաև ֆիլմերում։