Օհանավանից հայտնաբերված հնագիտական 56 առարկա հանձնվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, հայտնում է ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը:
Գտածոները հիմնականում ձիթաճրագներ են և թվագրվում են IV-V դդ․։ Տեղեկացնում են, որ դրանք համարակալվել, հաշվառվել են, որից հետո առարկաները տեղափոխել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։
Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Փետրվարի 15-ին ԿԳՄՍ-ն հայտնել էր, որ Օհանավանի տարածքում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան: