Մարտի 14-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի երգեհոնային համերգը։
Բեմում ելույթ կունենան մենակատարներ Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը և Աննա Բակունցը, գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Սեդրակ Երկանյանն է։
Ծրագրում ընդգրկված են Ջորջ Հենդելի և Միշել Կորետի երգեհոնային ստեղծագործությունները։ Տոմսերի արժեքը 2000-3000 դրամ է։ Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելված է։