Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի գլխավորությամբ ապրիլի 5-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա դասական համերգ։
Մենակատարը (դաշնամուր) Լուկաս Վոնդրաչեկն է։ Ծրագրում ներառված են Շուբերտի «Իտալական ոճով նախերգանք, ռե մաժոր», Շուման՝ «Դաշնամուրի կոնցերտ», Բրամսի «Սիմֆոնիա թիվ 2» ստեղծագործություններն են։ Տոմսերի արժեքը 3000-15 000 դրամ է։
Բորեյկոն Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է, Միլանի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժորը։ Նա հայտնի է ժամանակակից և քիչ ճանաչում ունեցող ստեղծագործությունների մեկնաբանություններով և ձայնագրություններով: Նրա թողարկած ալբոմներն ընդգրկում են Շոստակովիչի, Սիլվեստրովի, Կանչելիի, Չայկովսկու, Գորեցկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երիտասարդ տարիներից ի վեր Բորեյկոն հետաքրքրվում է միջնադարյան և Վերածննդի դարաշրջանների երաժշտությամբ: Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Անդրեյ Բորեյկոն հիմնել է ԽՍՀՄ-ում առաջին ռոք խումբը: