Ապրիլի 21-ին դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Trio անսամբլի հետ միասին առաջին անգամ Երևանում հանդես կգա համերգով։ Համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ ժամը 19։00-ին, տոմսերի արժեքն սկսվում է 18 000 դրամից։
Ռիխտերը մեծ հարգանք է վայելում երաժշտության սիրահարների շրջանում՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և արտիստիզմի:
Այսօր Ռիխտերի երաժշտությունը կատարում են ինչպես սիմֆոնիկ նվագախմբերը, այնպես էլ մենակատար երաժիշտները: Նա հավաքում է լեփ-լեցուն դահլիճներ՝ աշխարհի լավագույն համերգասրահներում, գրում է սաունդթրեքեր ֆիլմերի, բալետների համար, երաժշտություն՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի համար:
Richter Trio-ն ելույթ է ունեցել Եվրոպայի հայտնի համերգային հարթակներում, այդ թվում՝ Royal Albert Hall-ում (Լոնդոն), Berliner Philharmonie-ում (Բեռլին)։