ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի» պատվավոր կոչում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» կոչում է շնորհել նաև Ս.Ա. Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի դոցենտ Ռենատ Դավլետյարովին:
Հունվարի 23-ին հայտնել էինք, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չեղարկել էր «Sputnik Արմենիա» ռադիոյի վերահեռարձակման «Տոսպա» ընկերությունից հեռարձակելու արգելքը։ Նրանք հստակեցրել էին, որ հունվարի 25-ից «Sputnik Արմենիա» ռադիոն կվերսկսի հեռարձակումը, իսկ հաղորումներից մեկը, որը պատճառ էր դարձել կարգավորիչի պատժամիջոցի, «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ»-ը, հանվել էր եթերից:
Հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին 30 օրով կասեցրել էր վերահեռարձակողի գործունեությունը` տուգանելով 500 հազար դրամով։