ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը խոսել է աշխատանքի արտադրողականության բարձրացման ուղղությամբ կառավարության կողմից նախատեսվող միջոցառումների մասին:
«Մանթաշով» գործարարների միության անդամների հետ հանդիպման ժամանակ, որից մի հատված Քերոբյանը հրապարակել է Facebook-ի իր էջում, նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ Հայաստանում տնտեսության արտադրողականությունը միջինը կազմում է ժամում 6 դոլար։
Նախարարի պաշտոնակատարը նշել է, գյուղատնտեսության շատ ցածր արտադրողականության մասին՝ տեղեկացնելով, որ այս ոլորտում այն կազմում է ժամում 3 դոլար։ Նա ընդգծել է, որ գյուղերի բնակիչները աղքատության շեմին են գտնվում նման ցածր արտադրողականությամբ գյուղատնտեսության առկայության դեպքում։
Խնդիրը լուծելու համար իշխանությունները, մասնավորապես, նախատեսում են խոշոր ընկերությունների համար մատչելի դարձնել բարձրակարգ արտասահմանյան մասնագետների խորհրդատվությունները՝ արտադրողականության բարձրացման նպատակով։