Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ կառավարության 24.06.2021թ. թիվ 1048-Ն որոշմամբ սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։ Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ-ը։
Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին և տնտեսավարողներին՝ ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի որ մաքսային սահմանին ապրանքների ծագման երկրի անհայտ լինելու դեպքում ՊԵԿ-ի կողմից իրականացվելու են գործողություններ՝ դրանց իրական ծագումը պարզելու ուղղությամբ: