30 տարի ջրամբար չի կառուցվել, ջրամբարաշինությամբ չենք զբաղվել, և քանի դեռ այս խնդիրը չի լուծվել, չենք կարող Սևանից ջրառ չկատարել։ ԱԺ արտահերթ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Վերջինս նշեց, որ այժմ ԵՄ-ից հատկացված 2.6 մլրդ եվրոյից 15 ջրամբարի կառուցման նախագիծ է արվում, որի արդյունքում ունենալու ենք լրացուցիչ 500 մլն խորանարդ մետր ջուր»:
Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ ժամավաճառությամբ այլևս պետք չէ զբաղվել, պետք է այս ծրագիրը կյանքի կոչելու համար արագ անցնել հարկային և մաքսային օրենսգրքերի փոփոխությունների։
Մանրամասները՝ տեսանյութում։