ՀՀ Կառավարության օգոստոսի 22-ի նիստում որոշում է կայացվել բավարարել «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում։
Կառավարության որոշմամբ Ընկերությունն ազատվում է ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
«Լենտեքս» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գուլպաների, զուգագուլպաների, տրիկոտաժի արտադրության և թելերի վերամշակման մեջ:
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3-4 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ (հումքի և սարքավորումների համար) և ստեղծել 50-60 նոր աշխատատեղ՝ 90 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 4,5 մլրդ ՀՀ դրամ, որից մոտ 1,4 մլրդ ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 3,1 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներներում։
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։