Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ, ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:
Նա ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար է: Նրա նշանակման մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ Հայաստանի առաջարկության հիման վրա։
Վարոս Սիմոնյանը 2019-2021 թվականները զբաղեցրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը: Նոր պաշտոնում Վարոս Սիմոնյանը կփոխարինի Գեղամ Վարդանյանին, որը դիմում էր ներկայացրել լիազորությունները դադարեցնելու համար։