Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության 15 տոկոս բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնելու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։ Ըստ այդմ պահպանվելու է բաժնետոմսերի նկատմամբ պետական սեփականության իրավունքը: Այս մասին որոշում ընդունեց կառավարությունը հունվարի 5-ի նիստի ժամանակ։
Ինչպես նախագիծը ներկայացնելիս ասաց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում։
Փոխվարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: