Կառավարությունն այսօր հաստատեց Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց նախագիծը։
«Մեր այս առաջարկով սահամանափակում ենք ծխախոտային փոխարինիչների ցուցադրումը, օգտագործումը, շրջանառությունը։ Կարծում ենք՝ սա կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի ու մասնավորապես մարդկանց առողջության տեսանկյունից»,- ասաց Քերոբյանը։
Ըստ նախագծի՝ սույն իրավական ակտի նախագծի նպատակը նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ) կանոնակարգումն է, շուկայահանման, արտադրության, փոխադրման, պահպանման և համապատասխանության գնահատման նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումն է, ինչը կկանոնակարգի այդ ոլորտը և կնվազեցնի մարդու առողջության համար վտանգի ռիսկերը:
Փաշինյանը հիշեցրեց հունվարի 1-ից գործող նոր կարգավորումը՝ ըստ որի՝ առևտրի կետերում, խանութներում արգելվում է ծխախոտի գովազդը։
Մանրամասները՝ տեսանյութում։