Մրցութային կարգով օտարված նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի շենքի վաճառքից տարեկան 300 մլն դրամ գումար ուղղվելու է Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի բյուջե։
Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ իր հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները:
Այն վաճառվել է 5 միլիարդ դրամով, գնորդը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն է: