ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հրապարակվել են 2021 թ․-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) եռամսյակային և տարեկան նախնական տվյալները։
2021թ․-ին ՀՆԱ–ն կազմել է 6,982.8 մլրդ ՀՀ դրամ (կամ 13.9 մլրդ ԱՄՆ դոլար) ՀՆԱ–ի իրական աճը 2020 թ․-ի համեմատ կազմել է 5.7%, անվանական աճը՝ շուրջ 13%: 2019 թ․-ի համեմատ իրական աճը կազմել է՝ -2.1%, անվանական աճը՝ 6.7%:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն կազմել է 4,680 ԱՄՆ դոլար (կամ 2,357 հազար ՀՀ դրամ), 2020 թ․-ին 4,269 ԱՄՆ դոլար, 2019 թ․-ին՝ 4,597 ԱՄՆ դոլար։
Համախառն կուտակումը կազմել է 1,370.9 մլրդ դրամ, իրական աճը 2020 թ․-ի համեմատ՝ 9.1%:
Ըստ ՀՆԱ ձևավորող հիմնական ոլորտների 2021 թ․-ին՝
Արդյունաբերություն ավելացված արժեքի աճը կազմել է՝ 4.2%
Գյուղատնտեսության ավելացված արժեքի աճը կրճատվել է՝ – 1.4%-ով
Շինարարության ավելացված արժեքի աճը կազմել է՝ 2.6%
Առևտրի ավելացված արժեքի աճը կազմել է` 5.5%
Ծառայությունների ավելացված արժեքի աճը կազմել է` 7.8%
Զուտ հարկերի աճը կազմել է` 7.6%