ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ոչ բարեկամական երկրների հետ ռուսական գազի դիմաց հաշվարկների նոր կարգի մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
«Մենք նման երկրների կոնտրագենտներին (ոչ բարեկամական–Ria) առաջարկում ենք հասկանալի և թափանցիկ սխեման։ Ռուսական բնական գազ ձեռք բերելու համար նրանք պետք է ռուսական բանկերում ռուբլու հաշիվներ բացեն։ Հենց այդ հաշիվներից է իրականացվելու գազի վճարումը, որը մատակարարվելու է ընթացիկ տարվա ապրիլի 1-ից»,- ասել Է Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական գազի արեւմտյան գնորդների հետ ռուբլով հաշվարկների անցումը կուժեղացնի երկրի ֆինանսական և տնտեսական կայունությունը: