«Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի ռուս-վրացական սահմանին հազարավոր բեռնատարներ են կուտակվել։ Այս մասին գրում է «Ведомости» թերթը՝ վկայակոչելով բեռնափոխադրող ընկերություններին։ Ինչպես հրատարակությանը հայտնել է Ռուսաստանում «FM Logistic» միջազգային փոխադրումների գնումների բաժնի ղեկավար Եվգենի Դյատլովը, ռուսական և բելառուսական փոխադրողների համար իրենց նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը սահմանելուց հետո Թուրքիայից առաքումը դարձել է հիմնական երթուղիներից մեկը։
Թերթի տվյալներով՝ արդեն մի քանի ամիս է, ինչ մեքենաների կուտակումներ են նկատվում։