Հայաստանի արժույթի շուկայում դոլարի և ռուբլու ամրապնդումը շարունակվում է: Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հուլիսի 13-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 410,29 դրամով, վաճառքն իրականացնում` 425,71 դրամով։
Եվրոպական արժույթի առքն իրականացվում է 408,82 դրամ միջին գնով, իսկ վաճառքը՝ 435,29 դրամով։
Շարունակվում է ռուսական ռուբլու ամրապնդումը. գնելիս 6,13 դրամ է, վաճառելիս` 7,24 դրամ:
Բրիտանական ֆունտը գնվում է 472,57 դրամով, վաճառվում` 512,75 դրամով: