Հայաստանի արժութային շուկայում եվրոն շարունակում է անկում ապրել. Եվրոպական արժույթի գինը դոլարից ցածր է 4,7 դրամով։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերի 3-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 403,94 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը գնային փոփոխություն չի կրել։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 413.62 դրամ միջին գնով կամ 0.01 դրամով պակաս նախորդ օրվա համեմատ։
Եվրոյի միջին փոխարժեքը գնման ժամանակ 399,24 դրամ է, գնի անկումը կազմել է 1,33 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 416,71 դրամ միջին գնով, ինչը 1,71 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը չի փոխվել և կազմել է 6.22 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6,89 դրամ միջին գնով, որը սեպտեմբերի 2-ին առաջարկված գնի համեմատ ևս չի փոխվել։
Բրիտանական ֆունտի գնումն իրականացվում է 453.18 դրամ միջին գնով, որը 1 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը նվազել է 1.80 դրամով՝ կազմելով 484.68 դրամ։