Հայաստանի արժութային շուկայում դոլարն ու եվրոն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 5-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,76 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,28 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.24 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.28 դրամով։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն առքի ժամանակ 380.21 դրամ է, այն ավելացել է 0.75 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 395,68 դրամ միջին գնով, ինչը 0,97 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.05 դրամով և կազմել 6.04 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.66 դրամ միջին գնով, նոյեմբերի 4-ին առաջարկված գնի համեմատ գինը նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 432.03 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 2.85 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 2,56 դրամով՝ կազմելով 458,41 դրամ։