Հայաստանի արժույթի շուկայում ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունվարի 19-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,39 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.64 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.10 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքը գնման ժամանակ 419.50 դրամ է, այն արժեզրկվել է 1.40 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 434 դրամ միջին գնով, ինչը 1,40 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 5.53 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.98 դրամ միջին գնով, հունվարի 18-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 474.69 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 3.62 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 3,97 դրամով՝ կազմելով 500 դրամ։