Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է եվրոյի և ռուբլու նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունվարի 20-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,42 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,03 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.69 դրամ միջին կշռված գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.07 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 420.75 դրամ է, այն արժեզրկվել է 0.08 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 435,11 դրամ միջին գնով, ինչը 0,50 դրամով պակաս է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 5.55 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.96 դրամ միջին գնով, հունվարի 19-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 476.28 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.64 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,23 դրամով՝ կազմելով 501,47 դրամ։