Ստամբուլի ֆոնդային բորսան որոշել է ժամանակավորապես դադարեցնել առևտուրը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը ֆոնդային շուկայում, ֆյուչերսային շուկայում, օպցիոններ, ֆոնդային շուկայում և ածանցյալ ֆոնդային ինդեքսներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի ՆԳՆ-ն փրկարարներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որն ուղեկցվել է հզոր հետցնցումներով։ Ավելի ուշ Թուրքիայի կենտրոնական հատվածում եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն զգացվել է Սիրիայում՝ Դամասկոսում, Լաթաքիայում և այլ նահանգներում։ Այնուհետև կես ժամ շարունակ ցնցումներ են տեղի ունեցել տարբեր շրջաններում՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Գազիանթեփում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում, Շանլըուրֆայում։ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում՝ Երևանում՝ 3 բալ, Գյումրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ։