Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 16-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 389,69 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,14 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 395.86 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.21 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 413.56 դրամ է, այն արժեզրկվել է 1.05 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 426,94 դրամ միջին գնով, ինչը 0,90 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.03 դրամով և կազմել 5.12 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.48 դրամ միջին գնով, փետրվարի 15-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 462.03 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 1.71 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 1,64 դրամ՝ կազմելով 486,28 դրամ։