Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 23-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,69 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,71 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 392 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0,68 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 405.39 դրամ է, այն արժեզրկվել է 1.21 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 419,78 դրամ միջին գնով, ինչը 1,29 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.99 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.40 դրամ միջին գնով, փետրվարի 22-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 456.18 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.01 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 0,14 դրամ՝ կազմելով 481,65 դրամ։