Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը փետրվարի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.94 դրամ միջին գնով և վաճառում 407.42 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Փետրվարի 17-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Եվրոն ընդունվում է միջինը 428.08 դրամով, վաճառվում՝ 441.28 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.10 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.25 դրամով, վաճառվում՝ 4.51 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Բրիտանական ֆունտը գնվում է 491.97 դրամով, վաճառվում՝ 521.53 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.12 դրամով։