ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, որի թեկնածությանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ՔՊ-ն փետրվարի 24-ին հավանություն էր տվել, վայր է դրել մանդատը։
Պապոյանի հրաժարականի մասին հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը 2024 թվականի փետրվարի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասված է Սիմոնյանի հայտարարության մեջ։
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հրաժարական էր տվել փետրվարի 14-ին՝ նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Փետրվարի 15-ին նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ Քերոբյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանք էր կիրառել նրա նկատմամբ։