ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 20-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.50 դրամով՝ կազմելով 399.77 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.79 դրամով և կազմել 433.35 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.51 դրամ՝ նվազելով 1.34 դրամով։