• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Մարտ 2023 10:57
  • 388.48
  • 415.48
  • 5.04
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Նոր վտանգների ենք բախվում, նաև էներգետիկ լրջագույն ռիսկեր կան․ Արմեն Մանվելյան

Էքսկլյուզիվ, Կարծիք, Հարցազրույց, Տնտեսություն, Քաղաքականություն,
16 Սեպտեմբեր 2021 17:28
ShareShareShare
Наш Telegram
Նոր վտանգների ենք բախվում, նաև էներգետիկ լրջագույն ռիսկեր կան․ Արմեն Մանվելյան
telegram

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանը ոստիկանական հենակետ է տեղադրել։ Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական համարանիշներով բեռնատարները, ստուգում են փաստաթղթերն ու իրանցի վարորդներից գումար են պահանջում։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի դիտարկմամբ՝ առհասարակ, ստեղծված իրավիճակը թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական բազում ռիսկեր է պարունակում։ 

«Նախ՝ սա Հայաստանի անվտանգության ու պետականության նկատմամբ ոտնձգություն է։ Ցանկացած մտածող մարդու համար հասկանալի էր, որ վաղ թե ուշ Ադրբեջանը ճնշում է գործադրելու Հայաստանի վրա։ Բայց խնդիրն առաջին հերթին հենց Հայաստանի իշխանությունների մեջ է․ այդ ճանապարհն ինչ-որ բանավոր համաձայնությամբ, ինչ-որ կեղծ քարտեզների հիման վրա Ադրբեջանին նվիրելը պետական հանցագործություն է։ Իսկ այս իրավիճակից օգտվում է թշնամին»,- Armenia Today-ի հետ զրույցում ասաց Մանվելյանը։

Ինչ վերաբերում է տնտեսական հնարավոր խնդիրներին, նրա խոսքով՝ ռիսկերը շատ մեծ են․

«Լրջագույն նոր վտանգների ենք բախվում։ Խոսքը թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային բնույթի մասին է։ Ե՛վ Արցախյան առաջին պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստան-Իրան սահմանը միակ բաց սահմանն էր Հայաստանի համար, որի միջոցով նաև ռազմական ապրանքներ էին ներկրվում։ Ամբողջ ռազմամթերքը մենք ստացել ենք հենց այդ սահմանով։ Այսինքն, իրանական սահմանը մեզ համար ռազմավարական ու անվտանգային գերկարևոր նշանակություն ունի։ Հիմա, փաստորեն, այդ ճանապարհը նվիրաբերված է Ադրբեջանին։ Աստված չանի, եթե վաղը մյուս օրը նոր կոնֆլիկտ սկսվի, ինչի ռիսկերը կան, այդ ճանապարհն իրենք ուղղակի փակելու են ու այդ ճանապարհով Հայաստան ոչինչ չի գալու։ Հետևաբար, լրջագույն անվտանգային ռիսկերի առաջ ենք կանգնում, որի հետևանքները մենք դեռ տեսնելու ենք»։

Ինչ վերաբերում է տնտեսական ռիսկերին, Արմեն Մանվելյանը մի քանի խնդրի մասին մատնանշեց․

«Նախ՝ տարեկան նվազագույնը 25 հազար մեքենա  է հատում այդ սահմանը։ Հայաստանն օգտագործում են որպես տարանցիկ երկիր, ինչը բավականին մեծ ֆինանսական հոսքեր է ապահովում մեր երկրի համար։ Հիմա ադրբեջանցիները հստակ կերպով փորձում են այդ ֆինանսական հոսքերից կտրել Հայաստանը։ Չեմ բացառում նաև, որ կարող են իրանցիներին համոզել Վրաստան գնալ Ադրբեջանի տարածքով։ Չնայած Ադրբեջանի տարածքով ավելի երկար է, բայց կարող են համոզել, որ այդպես ավելի ապահով է։ Մենք այս առումով տնտեսական խնդրի առաջ ենք կանգնելու։ Հարվածի տակ է դրված նաև Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան  ներկրումն ու արտահանումը։ Բացի այդ, եթե այսօր իրանական մեքնենաներն են կանգնեցնում, վաղը կարող են կանգնեցնել մեր մեքենաները։ Իսկ, ընդհանուր առմամբ, բեռնատար մեքենաների շարժի դանդաղումը, ամեն օրվա ձգձգումը ևս ֆինանսական մեծ վնասներ է հասցնում այդ երկրներին։ Հայկական ճանապարհն ընտրում են, որովհետև այդպես դեպի վրացական նավահանգիստներ շատ ավելի կարճ է։ Իրենց օգուտը կարճ ժամանակում հասնելն է։ Եթե տրանսպորտի շարժը շատ դանդաղի, այլ ճանապարհներ կընտրեն, ինչը հենց Ադրբեջանով է գնում։ Ադրբեջանի նպատակը վնաս հասցնելն է թե՛ անվտանգությանը, թե՛ տնտեսությանը»։

Արմեն Մանվելյանի խոսքով՝ շատ մեծ ռիսկեր կան նաև էներգետիկ տեսանկյունից։ Անդրադառնալով նաև Որոտանի կասկադի շուրջ հնարավոր ռիսկերին՝ նա ասաց․

«Եթե էներգետիկ խնդրի տեսանկյունից դիտարկենք, ապա այդտեղով է անցնում Հայաստանն Իրանին կապող բարձրավոլտ համակարգը։ 4-5 տարի է՝ արդեն սկսել է կառուցվել երրորդ բարձրավոլտը, որը, ցավոք, շատ դանդաղ է ընթանում, բայց, այնուամենայնիվ, ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Ոչ միայն Որոտանի կասկադը, այլև ամբողջ բարձրավոլտ համակարգն է հարվածի տակ գտնվում, որովհետև թշնամին ցանկացած պահի կարող է ստիպել, որ այդ համակարգն ընդհանրապես չաշխատի, կանգնեցվի։ Այսինքն՝ նաև էներգետիկ լրջագույն ռիսկեր կան, որի մասին չենք խոսում, բայց պետք է բարձրաձայնել։ Այստեղ ոչ միայն Որոտանի կասկադի, այլև ընդհանրապես մեր բարձրավոլտ համակարգի հետ կապված խնդիր կա»։

Արմեն Մանվելյանն ընդգծեց, որ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը սինխրոնիզացված է Իրանի էներգետիկ համակարգի հետ․

«Եթե այդ սինխրոնիզացիան քանդվի, մենք նոր էներգետիկ ճգնաժամի առաջ կհայտնվենք։ Երբ մեզ մոտ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիր է լինում, այդ պակասը կարող ենք ստանալ Իրանից։ Նաև էլեկտրաէներգիայի գերաճ է լինում, որի դեպքում մի մասն ուղղվում է Իրան, ինչը հնարավորություն է տալիս լիցքաթափել մեր էլեկտրաէներգիայի համակարգը։ Այս պարագայում, սակայն, սինխրոնիզացումը ևս կարող խախտվել, ինչը ևս մեծ ռիսկեր է պարունակում»։

telegram

Առնչվող Նորություններ

Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Ութերորդ գումարման խորհրդարանի հինգերորդ նստաշրջանի նիստ (ուղիղ)

21 Մարտ 2023 10:00

Բլինքենը Փաշինյանին կոչ է արել «կոնկրետ քայլեր» ձեռնարկել Ադրբեջանի հետ բանակցություններում

20 Մարտ 2023 21:31

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել «կոնկրետ քայլեր» ձեռնարկել Բաքվի հետ...

Мирзоян рассказал об ожиданиях от России при отправке международной миссии в Лачинский коридор

Ակնկալում ենք ռուսական կողմի արձագանքը. Միրզոյանը՝ Արցախում անվտանգության միջազգային մեխանիզմների մասին

20 Մարտ 2023 18:24

Հայաստանը ակնկալում է Ռուսաստանի հետ փոխգործակցություն Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ...

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքները

Փաշինյանը Բլինկենին Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության մասին է տեղեկացրել

20 Մարտ 2023 18:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ։ Վարչապետի...

Ձախողման են դատապարտված. Լավրովը գնահատել է Հայաստանին ու Ռուսաստանին «գժտեցնելու» Արևմուտքի փորձերը

Ձախողման են դատապարտված. Լավրովը գնահատել է Հայաստանին ու Ռուսաստանին «գժտեցնելու» Արևմուտքի փորձերը

20 Մարտ 2023 17:11

Հայաստանին ու Ռուսաստանը գժտեցնելու Արևմուտքի փորձերը դատապարտված են ձախողման, Մոսկվայում հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել...

Ուղիղ. Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը

Ուղիղ. Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը

20 Մարտ 2023 16:13

Ավելին
  • Լուրեր
«Ուրարտուի» գլխավոր մարզիչն ու կիսապաշտպանը ստացել են հայկական անձնագրեր

«Ուրարտուի» գլխավոր մարզիչն ու կիսապաշտպանը ստացել են հայկական անձնագրեր

21 Մարտ 2023 10:53
Արցախում էներգետիկ ճգնաժամն ավելի է խորանում․ այսօրվանից հովհարային անջատումները կկրկնապատկվեն

ՀԷՑ-ը հրապարակել է այսօր հոսանքազրկվող հասցեները

21 Մարտ 2023 10:41
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Ութերորդ գումարման խորհրդարանի հինգերորդ նստաշրջանի նիստ (ուղիղ)

21 Մարտ 2023 10:00

Եվրոպայի առաջնություն․ Հայ շախմատիստուհիները կրկին հաղթել

21 Մարտ 2023 09:50
Սպասվում են տեղումներ ու մառախուղ

Սպասվում են տեղումներ ու մառախուղ

21 Մարտ 2023 09:16
Անկախությունը վաստակած պարգև է,  ինչն ավելի պարտավորեցնող է ստանալուց հետո․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը կվիրահատվի

20 Մարտ 2023 22:16
Թուրքիայում սելավի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Թուրքիայում սելավի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

20 Մարտ 2023 21:52

Բլինքենը Փաշինյանին կոչ է արել «կոնկրետ քայլեր» ձեռնարկել Ադրբեջանի հետ բանակցություններում

20 Մարտ 2023 21:31
Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը՝ Հովհաննեսը

Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը՝ Հովհաննեսը

20 Մարտ 2023 21:15
Կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ  սերտիֆիկատների գործով 8 քաղաքացու մեղադրանք է ներկայացվել

Կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատների գործով 8 քաղաքացու մեղադրանք է ներկայացվել

20 Մարտ 2023 20:30
Պլաստիկ վիրաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է առանց մարզասրահ հաճախելու կատարյալ կազմվածք ունենալ

Պլաստիկ վիրաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է առանց մարզասրահ հաճախելու կատարյալ կազմվածք ունենալ

20 Մարտ 2023 19:56
Հայաստանը «չարաշահում է» ԵՄ առաքելության դերը. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը «չարաշահում է» ԵՄ առաքելության դերը. Ադրբեջանի ԱԳՆ

20 Մարտ 2023 19:44
Ալեն Սիմոնյանն արմունկի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Ալեն Սիմոնյանն արմունկի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել

20 Մարտ 2023 18:49
Հոգեբանը նշել է գարնանային դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն մեթոդները

Հոգեբանը նշել է գարնանային դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն մեթոդները

20 Մարտ 2023 18:41
Мирзоян рассказал об ожиданиях от России при отправке международной миссии в Лачинский коридор

Ակնկալում ենք ռուսական կողմի արձագանքը. Միրզոյանը՝ Արցախում անվտանգության միջազգային մեխանիզմների մասին

20 Մարտ 2023 18:24
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքները

Փաշինյանը Բլինկենին Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության մասին է տեղեկացրել

20 Մարտ 2023 18:04
Ձախողման են դատապարտված. Լավրովը գնահատել է Հայաստանին ու Ռուսաստանին «գժտեցնելու» Արևմուտքի փորձերը

Ձախողման են դատապարտված. Լավրովը գնահատել է Հայաստանին ու Ռուսաստանին «գժտեցնելու» Արևմուտքի փորձերը

20 Մարտ 2023 17:11
Երևանում քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել. ԶԼՄ

Երևանում քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել. ԶԼՄ

20 Մարտ 2023 16:59
Ուղիղ. Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը

Ուղիղ. Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը

20 Մարտ 2023 16:13
Ձեռք մեկնեցի՝ ստացա հարված․ ադրբեջանցի մարզիկը Մանվելյանից ներողություն է խնդրել

Ձեռք մեկնեցի՝ ստացա հարված․ ադրբեջանցի մարզիկը Մանվելյանից ներողություն է խնդրել

20 Մարտ 2023 15:57
Բաքուն գործնականում խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը․ Միրզոյան

Բաքուն գործնականում խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը․ Միրզոյան

20 Մարտ 2023 15:40
Լաչինի միջանցքում և Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը առաջնահերթ խնդիրներից է. Լավրով

Լաչինի միջանցքում և Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը առաջնահերթ խնդիրներից է. Լավրով

20 Մարտ 2023 15:37
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն այս պահին բանակցություններ են վարում Մոսկվայում (ուղիղ)

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն այս պահին բանակցություններ են վարում Մոսկվայում (ուղիղ)

20 Մարտ 2023 15:10
Այս իշխանությունը գենետիկորեն անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած անձանց նկատմամբ․ փաստաբան

Այս իշխանությունը գենետիկորեն անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած անձանց նկատմամբ․ փաստաբան

20 Մարտ 2023 14:56
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

20 Մարտ 2023 14:00
Հայաստանը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Բաքվի կողմից դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու պատճառով

Հայաստանը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Բաքվի կողմից դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու պատճառով

20 Մարտ 2023 13:30
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականն ամփոփում է Եվրոպայի առաջնության արդյունքները (ուղիղ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականն ամփոփում է Եվրոպայի առաջնության արդյունքները (ուղիղ)

20 Մարտ 2023 13:00
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բուլղարիայից կվերադառնա 6 մեդալով

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բուլղարիայից կվերադառնա 6 մեդալով

20 Մարտ 2023 12:35
Քիմ Քարդաշյանը որդու հետ հետևել է ՊՍԺ-ի խաղին, լուսանկարվել Մբապեի հետ

Քիմ Քարդաշյանը որդու հետ հետևել է ՊՍԺ-ի խաղին, լուսանկարվել Մբապեի հետ

20 Մարտ 2023 12:18
ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

20 Մարտ 2023 11:57
Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է Ժնևի փառատոնի գլխավոր մրցանակին

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է Ժնևի փառատոնի գլխավոր մրցանակին

20 Մարտ 2023 11:41
Փաստաբաններ Հակոբ Ենոքյանը և Միհրան Պողոսյանը` Գրիգորի Խաչատուրովի դեմ գործի մասին (ուղիղ)

Փաստաբաններ Հակոբ Ենոքյանը և Միհրան Պողոսյանը` Գրիգորի Խաչատուրովի դեմ գործի մասին (ուղիղ)

20 Մարտ 2023 11:20
Փոխարժեքները Հայաստանում. արտարժույթի շուկայում փոփոխություններ չեն գրանցվել

Փոխարժեքները Հայաստանում. արտարժույթի շուկայում փոփոխություններ չեն գրանցվել

20 Մարտ 2023 11:02
«Ուրարտուի» գլխավոր մարզիչն ու կիսապաշտպանը ստացել են հայկական անձնագրեր
Սպորտ

«Ուրարտուի» գլխավոր մարզիչն ու կիսապաշտպանը ստացել են հայկական անձնագրեր

21 Մարտ 2023 10:53

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և համանուն ակումբի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հայկական անձնագրեր են ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։...

Կարդալ
Արցախում էներգետիկ ճգնաժամն ավելի է խորանում․ այսօրվանից հովհարային անջատումները կկրկնապատկվեն
Հասարակություն

ՀԷՑ-ը հրապարակել է այսօր հոսանքազրկվող հասցեները

21 Մարտ 2023 10:41

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ