Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հայտնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29,30,31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10:00ից մինչև 15:00:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում և Գրիգոր Նարեկացի ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։ Խնդիրների դեպքում պետք է դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, իսկ անհրաժեշտության դեպքում դուք կուղեգրվեք ռենտգեն հետազոտության»,- ասվում է քաղաքապետարանի առողջապահության վարչության տարածած հաղորդագրության մեջ։