Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ)»,- գրել է խոսնակը։
Նիկողոսյանը նշել է, որ առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին: