ԱՄՆ իշխանությունները բոլոր նահանգներում բազմակի օգտագործման 125 միլիոն դիմակ կհատկացնեն դպրոցներին՝ աշնանը դասերը վերսկսելու նպատակով, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իմ աշխատակազմը վերջապես հրապարակել է բոլոր դպրոցների համար նախատեսված չափորոշիչներն առ այն, թե ինչպես պետք է պաշտպանել ռիսկի խմբում գտնվող աշակերտներին և ուսուցչներին»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է Թրամփը:
Հրապարակված չափորոշիչները ենթադրում են ռիսկի խմբում գտնվողներից սոցիալական հեռավորության պահպանում, ինչպես նաև՝ պաշտպանիչ դիմակների կրում, եթե սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր չէ: Նախատեսված է նաև հիգիենայի կանոնների պահպանում, ներառյալ՝ շինությունների օդափոխումը: