Հոկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության մահվան 1081-ը` դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 71 (կին), 59 (կին), 64 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 89 (տղամարդ), 72 (տղամարդ), 81 (տղամարդ), 68 (կին), 67 (տղամարդ) և 46 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 316 է։