Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230713 դեպք, որոնցից 220289-ն` առողջացած, 4621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1357957 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Այսպիսով` երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237 նոր դեպք: Ունենք 156 առողջացած։
Երեկ մահվան դեպքեր չեն գրանցվել։