Առողջապահության նախարարությունն անդրադարձել է ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցերին.
«Եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչո՞ւ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, հարցին` ո՞վ է գերշահույթ ստացել», նախարարությունը պատասխանել է․
«Հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ»:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսայի ՊՇՌ թեստի բացասական արդյունք է պահանջվում աշխատող քաղաքացիներից ամիսը 2 անգամ՝ սկսած հոկտեմբերի 1-ից։
Այն չներկայացնելու դեպքում աշխատակիցը կարող է հեռացվել աշխատանքից։