Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարացնելու հարցը։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ բուհերն արդեն անցել են հեռավար ռեժիմի։
Նախարարի համոզմամբ՝ շարժի պակասեցման պայմաններում կունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք։
Առողջապահության ոլորտի ղեկավարը վստահեցրեց, որ երկու շաբաթ հետո անց կարձանագրվի կորոնավիրուսային հիվանդության վարակի թվերի որոշակի մեղմում։
Նշենք, որ ԿԳՄՍՆ-ն ավելի վաղ հերքել էր որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով։
Հավելենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` ուսհաստատություններն անցել են հեռավար ուսուցման, իսկ դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով։