Վիտամին Դ-ի մի քանի տարածված միֆերի մասին նյութ է հրապարակել ReBalance clinic-ը՝ հաշվի առնելով, որ ձմեռ է և շատերը սկսում են տեղի, անտեղի օգտագործել վիտ Դ-ի պրեպարատներ:
Առաջին միֆն այն է, որ վիտամին Դ-ի դեղաչափը կարելի է ինքնուրույն որոշել:
«Իրականություն: Վիտ Դ-ի ընդունումից առաջ անպայման անհրաժեշտ է հանձնել արյան անալիզ և խորհրդակցել մասնագետի հետ: Ինքնուրույն դեղաչափը որոշելու դեպքում գերդոզավորման հավանականությունը մեծ է: Վերջինիս հետևանքները ավելի վատ կարող են լինել,քան դևֆիցիտը»-ասված է հրապարակման մեջ:
Միֆ է նաև այն, որ ամռանը վիտամին Դ պրեպարատի կարիք չկա:
«Իրականություն: Վիտամին Դ-ի անբավարարություն կարող է առաջանալ տարվա ցանկացած եղանակին: Ինչպես նաև, պարտադիր չէ, որ ձմռանը բոլորի մոտ լինի Վիտամին Դ-ի անբավարարություն: ՄԻֆ է նաև այն, թե վիտամին Դ-ն պետք է օգտագործել առավոտյան: Իրականություն. վիտամին Դ-ի ընդունման ժամանակը այնքան կարևոր չէ, ինչքան դրա ճիշտ դոզավորումն ու կանոնավոր օգտագործումը, ինչպես նաև օգտագործումը ճարպոտ սննդի հետ: Ամենակարևորը՝ չմոռանալ ընդունել վիտամին Դ-ն, եթե կա դեֆիցիտ»,-ասված է հրապարակման մեջ:
Միֆ է նաև այն, թե վիտամին Դ-ն պետք է ընդունել, երբ առկա են դրա անբավարարության նշանները.
«Իրականություն: Միայն ախտանշանների վրա հիմնվելով չենք կարող նշանակել Վիտամին Դ-ի պրեպարատ, քանի որ վիտամին Դ-ի անբավարարության ախտանշանները սպեցիֆիկ չեն և կարող են լինել նաև այլ հիվանդությունների ժամանակ: Այդ իսկ պատճառով ամենաճիշտ ախտորոշիչ քայլը արյան մեջ վիտամին Դ-ի քանակության որոշումն է»: