Քնելուց առաջ կերած ոչ բոլոր մթերքներն են խանգարում դիետային, որոշները նույնիսկ օգնում են այրել ավելորդ ճարպը, գրում է «Men Today» կայքը։
Բացելով սառնարանը քնելուց առաջ և ունենալով այս մթերքները դուք չեք վնասի ո՛չ ձեր առողջությունը, ո՛չ ձեր արտաքինը։
Հայտնի փաստն է՝ նյութափոխանակության գործընթացները նվազում են գիշերը, բայց դրանք ամբողջությամբ չեն անջատվում և մարմնում աշխատանքը շարունակվում է։ Այն կալորիաները, որոնք դուք ուտում եք ընթրիքին, կուղղվեն ձեր մարմինը ակտիվ պահելուն, ընդ որում, գիշերն ուտելու մթերքները պետք է լինեն այն մթերքները, որոնք հագեցվածության զգացում են հաղորդում և օրգանիզմն ապահովում են գիշերային աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր նյութերով։ Իսկ նա աշխատում է առաջին հերթին հորմոնների ձևավորման վրա։ Գիշերը ավելանում է սոմատոտրոպինի սինթեզը, որն օգնում է վերականգնել մաշկը, և մելատոնինի սինթեզը, որը համարվում է ամենահզոր հակաօքսիդանտներից մեկը։ Նաև քնի ժամանակ մաշկի, մազերի և եղունգների բջիջները բավականին ակտիվորեն բաժանվում են։
Ստորև ներկայացնում ենք մթերքների ցանկը, որոնք կարելի ուտել գիշերը և չգիրանալ․
1. Սպիտակ թռչնի միս
2. Ծովային ձուկ
3. Կաղամար (ծովամթերք)
4․ Ձու
5. Ոսպ
6. Կարտոֆիլ
7. Կանաչ բանջարեղեն
8. Կտավատի սերմ
9. Կաթնաշոռ
10. Կանաչ թթու խնձոր