Armenia Today-ը ներկայացնում է տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ:
Հայաստան
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 52-ի, հիվանդներից մեկն արդեն բուժվել է:
Վրաստան
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 33 դեպք է գրանցվել, մահվան ելքեր չկան: Կարանտինում գտնվում է 427 քաղաքացի, հսկողության տակ՝ 73։
Ադրբեջան
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 25 դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է, 6-ը՝ ապաքինվել:
Թուրքիա
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 47 դեպք։
Իրան
Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 14991-ի։
Ապաքինվել է 4996 մարդ, արձանագրվել է 853 մահվան դեպք։
Ռուսաստան
Կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 93-ի։
Ղազախստան
Երկրում վարակվածների թիվը հասել է 27-ի։