Բժշկական գիտությունների թեկնածու, սոմնոլոգ Սոֆյա Չերկասովան նշել է քնի խանգարման հիմնական պատճառները, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքով՝ անքնության և քնի այլ խնդիրների 90 տոկոսի մեղավորը սթրեսն ու ապրելակերպի խախտումներն են։ Պատճառների թվում Չերկասովան թվարկել է կոֆեինի ավելցուկը, ֆիզիկական ակտիվության պակասը և ամեն օր տարբեր ժամերի քնելն ու արթնանալը։
«Եթե քունը խանգարվում է, թույլատրելի է երեք-չորս շաբաթվա ընթացքում փորձել ինքնուրույն վերականգնել այն՝ պահպանելով քնի հիգիենայի սովորական կանոնները՝ քնելուց ութ ժամ առաջ ձեռնպահ մնալ կոֆեինից, պարբերաբար զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։ Արթնացեք զարթուցիչով, հանգստյան օրերին մի արթնացեք «երկու ժամ ուշ, քան աշխատանքային օրերին»,- ասել է Չերկասովան։
Փորձագետը նաև նշել է, որ քնելուց անմիջապես առաջ սմարթֆոնին նայելու սովորությունը նույնպես խնդիրների է հանգեցնում տեղեկատվական մեծ ծանրաբեռնվածության պատճառով։ Բացի այդ, հիվանդությունները, թերությունները, հորմոնալ խանգարումները և որոշ միջոցների ընդունումը կարող են ազդել քնի վրա։