Քաշը նվազեցնելու ամենահեշտ ձևերից մեկը ձեր սննդակարգում կալորիաների քանակի կրճատումն է, որոշ մթերքներ այլ՝ ավելի ցածր կալորիականությամբ մթերքեներով փոխարինումը, գրում է Doctorpiter-ը, որը պատմել է այն մթերքների մասին, որոնք կօգնեն նիհարելու ճանապարհին։
Ցածր յուղայնությամբ մածուն
Լավ կլինի այս մթերքի մեջ քաղցր հավելումներ չլինեն։ Իդեալական տարբերակը ցածր յուղայնությամբ հունական մածունն է։
Մանանեխ
Սա մայոնեզի հիանալի այլընտրանքն է։ Մեկ ճաշի գդալ մանանեխը 70 կկալ պակաս է, քան նույն չափով մայոնեզը:
Ստեվիա
Այս քաղցրացուցիչը շաքարի փոխարեն կարող եք ավելացվել սուրճի և թեյի մեջ: Մեկ թեյի գդալ սպիտակ շաքարավազը պարունակում է մոտ 15 կկալ, իսկ մեկ գդալ ստեվիան՝ զրո:
Խնձորի սոուս
Ով կմտածեր, որ այն կարող է փոխարինել կարագին։ Եթե սիրում եք առավոտյան սենդվիչներ ուտել, ապա այս տարբերակը ձեզ համար է։
Կանաչի
Կանաչիները կարող են փոխարինել սովորական ճարպային սոուսներին: Կարող եք մանր կտրատել, ավելացնել մի քիչ ձիթապտղի յուղ կամ թթվասեր և մսի կամ թռչնամսի հիանալի սոուսը պատրաստ է:
Ցածր յուղայնությամբ պանիր
Գնեք 2% յուղայնությամբ մթերք. այսկերպ դուք կօգնեք օրգանիզմին ավելի արագ ազատվել ավելորդ քաշից:
Նուշի կաթ
Մեկ բաժակը պարունակում է 70 կկալ, իսկ ավանդական կովի կաթը՝ 120 կկալ։ Նուշի կաթը կատարյալ է սուրճի, շիլա պատրաստելու կամ թխելու համար:
Բրնձի հաց
Սա այլընտրանք է սովորական սպիտակ հացին։
Ձու առանց դեղնուցի
Անհրաժեշտ է առանձնացնել սպիտակուցը դեղնուցից և պատրաստել ձվի միայն առաջին բաղադրիչը։ Այսպիսով, դուք ինքներդ ձեզ կզրկեք մոտ 50 կկալից։
Ծաղկակաղամբ
Պարզվում է, որ ծաղկակաղամբն սպիտակ բրնձի հիանալի այլընտրանք է, որը սովորաբար եփում են ձկների, մսի կամ հավի հետ:
Թարմ հատապտուղներ
Պարզապես պատառաքաղով տրորեք թարմ հատապտուղները, և առողջ քաղցր սոուսը պատրաստ է:
Հանքային ջուր
Այն հիանալի հագեցնում է ծարավն ու կալորիական քաղցր սոդայի հիանալի այլընտրանք է։ Համի համար կարող եք ավելացնել մրգեր, կիտրոն, հատապտուղներ կամ անանուխ:
Ադիբուդի
Իսկական գտածո է չիպսերի և այլ վնասակար խորտիկների սիրահարների համար: Պարզապես պատկերացրեք, որ չիպսերի մեկ տուփը կարող է ունենալ մինչև 450 կկալ, մինչդեռ անգամ աղ պարունակող ադիբուդին կարող է ունենալ մինչև 150 կկալ:
Բանան
Եթե բանանը պատառաքաղով տրորեք, մի քիչ կաթ ավելացնեք և դնեք սառցախցիկում, ապա կստանաք համեղ և առողջարար պաղպաղակ։
Սպիտակ միս
Հրաժարվեք կարմիր մսից՝ հօգուտ հավի ֆիլեի, որը և՛ համեղ, և՛ առողջարար։
Վարսակի ալյուր
Սա առողջ և հագեցնող շիլա է, որը պետք է ուտել առավոտյան պատրաստի հացահատիկի փոխարեն։
Փոքր չափի կոնֆետներ
Քաղցրից հրաժարվելը պարտադիր չէ։ Պարզապես գնեք ոչ թե շոկոլադե սալիկներ, որոնք պարունակում են մինչև 500 կկալ, այլ մուգ շոկոլադից պատրաստված փոքր կոնֆետներ։
Հնդկահավ
Այս միսը հիանալի փոխարինում է յուղոտ խոզապուխտին։ Փորձեք պատրաստել սենդվիչ կամ հնդկահավի ցանկացած նախուտեստ։
Հավ՝ առանց կաշվի
Ոչ բոլորը գիտեն, որ հավի մաշկն իրականում ճարպի կենտրոնացված աղբյուր է։