Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքի կենտրոնական մասում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է BFM հեռուստաալիքը։
Ինչպես հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը, պայթյունի հետևանքով առնվազն երեք մարդ Է տուժել, երկու մարդ համարվում է անհետ կորած:
BFM-ի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել Շենտոն թաղամասում ՝ Պիկար հրապարակից ոչ հեռու գտնվող շենքի վերին հարկերից մեկում: Պայթյունից կոտրվել են մոտակա խանութների ապակիները։
Sud Ouest թերթի տվյալներով ՝ պայթյունը հանգեցրել է բնակելի շենքի ավերման։ Պարբերականը հայտնել է, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել հինգ բնակչի: Ներկայումս ևս մի քանի շենքերի փլուզման վտանգ կա։ Ավերված տան փլատակներում փրկարարները շների հետ որոնում են փլատակներում հայտնված մարդկանց։
Ինչպես հայտնում է թերթը, պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքի մոտ գտնվող մասնավոր ավտոտնակում։ Առավել հավանական է, որ ողբերգության պատճառը կենցաղային գազի պայթյունն է եղել, նշում Է հրատարակությունը:
Հայաստանի ԱԳՆ-ից Armenia Today-ի թղթակցին հայտնել են, որ առաջիկայում նախարարությունը կհստակեցնի՝ Բորդոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ կա՞ն, թե՝ ոչ: