Սեպտեմբերի 26-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 06։15-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցել են 125 փրկարար ծառայող, 70 զինծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։