Երեկ՝ ապրիլի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 6-ամյա աղջիկ է, որը հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Օդանավակայանի փողոցի տներից մեկից մահացած վիճակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, երեխան եղել է իրենց տան լոգարանում և նրան այնտեղ հայտնաբերել է հայրը, ով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան արդեն եղել է մահացած։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։