Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝ Նորավանքի խաչմերուկում, բախվել են Mercedes մակնիշի մեքենան և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված ոստիկանական УАЗ-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանական УАЗ-ով դատապարտյալի են տեղափոխելիս եղել, ով նույնպես չի տուժել: