35 տարեկանում Մեն կղզու Isle of Man TT մրցարշավներից մեկի ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է Ֆրանսիացի մոտոարշավորդ Օլիվյե Լավորելը. մայրուղին համարվում է աշխարհում ամենավտանգավորը: Այս մասին հայտնում է РБК-ն։
Սա այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ մահն է Մեն կղզու մրցավազքում: Ավելի վաղ մահացել էր բրիտանացի մոտոարշավորդ Մարկ Պարսլոուն։
Համաճարակի պատճառով երեք տարվա ընդմիջումից հետո Isle Of Man TT մրցավազքը վերսկսվել է:
Մրցումներն անցկացվում են 1907 թվականից, մայրուղին մոտոսպորտում համարվում է ամենավտանգավորը: