Սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Պավլիկ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Պավլիկ Բ-ն տեղում մահացել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։